Կրասնոդարի երկրամասում ծովային տերմինալի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակման և դրանց բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել ծովային տերմինալի տարածքում։ Այս մասին Telegram-ում հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը։

Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երեքը ստացել են վնասվածքներ։ Տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

«Ցավոք, մեկ մարդ զոհվել է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածի ընտանիքին», — հայտարարել է Կոնդրատևը։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են արտակարգ ծառայությունների ուժերը։ Իշխանությունների տեղեկություններով՝ տեղում աշխատում է 96 մարդ և ավելի քան 30 միավոր տեխնիկա, այդ թվում՝ Ռուսաստանի ԱԻՆ ստորաբաժանումները։

Փրկարարական և օպերատիվ ծառայությունները շարունակում են աշխատանքը տերմինալի տարածքում. իրականացվում են հրդեհաշիջման և պատահարի հետևանքների գնահատման աշխատանքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *