
Պակիստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև էլեկտրոնային համաձայնագրի ստորագրման արարողությունը նախատեսված է կիրակի՝ հունիսի 14-ին։ Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Այսօր Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, կավարտվի հաջորդ 24 ժամվա ընթացքում։ Նա հավելել է, որ Պակիստանը պատրաստվում է խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որը պետք է տեղի ունենա վերջնական տեքստի մշակման ավարտից անմիջապես հետո»,- գրում է լրատվամիջոցը։