
Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կրեմլը չի շտապում, հաշվենկատորեն պահում է ինտրիգը, թեև այն կարծիքին եմ, որ, ամենայն հավանականությամբ, կճանաչի Փաշինյանի վերանշանակումը։ Գուցե որոշ վերապահումներով, բայց կճանաչի։ Հավանաբար, եթե ու երբ ռուսական ճանաչումը տեղի ունենա, կլուծվի նաև մանդատները վերցնել/չվերցնելու հարցը։ Մոսկվայի կողմից ընտրությունների արդյունքները ճանաչելու դեպքում մանդատները «կգտնեն» իրենց տերերին»: