
Վերաքննիչ դատարանը այսօր հրապարակելու է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով վճիռը։
Վերաքննիչ դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը քննադատել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի պարզաբանումները՝ դրանք որակելով անհասկանալի և անհամոզիչ։ Նրա խոսքով՝ անընդունելի է այն մոտեցումը, երբ անտեսվում է Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը։
«Հովակիմյանի պարզաբանումը ծիծաղ է առաջանցնում, ի՞նչ է նշանակում Հայաստանի քաղաքացիների որոշումը բանի տեղ չդնել»,- նշել է նա:
Անդրադառնալով Համբարձումյանի թեմային՝ Մամիջանյանը հույս է հայտնել, որ դատարանը որոշում կկայացնի օրենքի և սեփական խղճի համաձայն։
Նա նաև հայտարարել է, որ իր կարծիքով՝ գործը քաղաքական ենթատեքստ ունի և ի սկզբանե կառուցված է եղել Համբարձումյանի գործունեությունը սահմանափակելու նպատակով՝ թույլ չտալու նրա մասնակցությունը քաղաքական գործընթացներին, այդ թվում՝ ընդդիմության կողմից քննարկվող իմպիչմենտի նախաձեռնությանը։