ՆԱՏՕ-ն ամրապնդել է իր դիրքերը՝ հարմարվելով փոփոխվող պայմաններին և ասիմետրիկ uպառնալիքներին․ Էրդողան

Բեռլինի պատի անկումից հետո դաշինքի ապագայի վերաբերյալ ոչ մի վատատեսական կանխատեսում չիրականացավ։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի մասին։

«ՆԱՏՕ-ն ամրապնդել է իր դիրքերը՝ հարմարվելով փոփոխվող պայմաններին և ասիմետրիկ սպառնալիքներին, ինչպիսին է ահաբեկչությունը։

Թուրքիան կշարունակի առաջատար դեր խաղալ դաշինքում՝ շնորհիվ իր համապարփակ ռազմական կարողությունների, դինամիկ պաշտպանական արդյունաբերության, ռազմավարական կարևոր աշխարհագրական դիրքի և հարուստ պատմական ու մշակութային ժառանգության»,-նշել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *