Սևանա լճի մակարդակը 2026 թվականի առաջին կիսամյակում բարձրացել է 46 սմ-ով

Տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, 2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա՝ նույն տարվա հունվարի կեսերին գրանցված 1900 մետր 23 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարեսկզբից մինչ հունիսի 16-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 991 հազար խմ ջուր։

Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։ Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *