Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում

Հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայրում «BMW X5»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով առանց թարթիչ միացնելու կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ ինքը հայտնվել է դաշտում։

«Kia Sorento»-ի վարորդը, ով նույնպես գտնվում էր դեպքի վայրում չէր ընդունում իր մեղավորությունը։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *