General Motors ավտոկոնցեռնը բանակցություններ է վարում Lockheed Martin-ի հետ՝ պաշտպանական կապալառուի սպառազինության համար բաղադրիչների հնարավոր արտադրության շուրջ, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Ենթադրյալ համաձայնագրի շրջանակում GM-ը կարող է արտադրել լայնորեն կիրառվող բաղադրիչներ, որոնք կօգնեն Lockheed Martin-ին մեծացնել զինամթերքի թողարկումը, հայտնել են աղբյուրները։
Նշվում է, որ ընկերությունները քննարկում են, թե կոնկրետ որ բաղադրիչները կարող է արտադրել General Motors-ը։