ՈւՂԻՂ․ Կառավարության հետ հարցուպատասխանին գրանցվել է ընդամենը 9 պատգամավոր. ընդդիմադիրները չկան

Խորհրդարանում այսօր՝ հունիսի 17–ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է ընդամենը 9 պատգամավոր:

Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նիստին։

Հերթագրվել են հետևյալ պատգամավորները՝

Շիրակ Թորոսյան, Հռիփսիմե Գրիգորյան, Էմմա Պալյան, Մարիա Կարապետյան, Քրիստինե Պողոսյան, Մարինա Ղազարյան, Արմեն Խաչատրյան, Մարիամ Պողոսյան և Գեղամ Նազարյան։

Նշենք, որ սա այս գումարման խորհրդարանի վերջին քառօրյան է։ Նոր խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի օգոստոսի 2–ին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *