Հայաստանում ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է, գնաճը նվազել է. ՀԲ

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձրացել է` մարտի 6.6 տոկոսից հասնելով 7.1 տոկոսի: Այս մասին նշված է Համաշխարհային բանկի կողմից հունիսին հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագրում։

«Աճը շարունակվում էր պայմանավորվել շինարարության և հանքարդյունաբերության ոլորտների կայուն ակտիվությամբ` համապատասխանաբար 24.7 տոկոս (տ/տ) և 31.8 տոկոս (տ/տ) աճ:

Հանքարդյունաբերության ոլորտում շարունակվել է կայուն ընդլայնումը հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա, որը հաջորդել էր ոլորտային մարտահրավերներին և անկումներին միաժամանակ շահելով պղնձի ավելի բարձր գներից: Մշակող արդյունաբերության ոլորտում ակտիվությունն աճել է 7.1 տոկոսով՝ հաջորդելով նախորդ ամսվա 1.3 տոկոս դանդաղ աճին:

Ծառայությունները (առանց առևտրի) ևս աճել են հիմնավոր 9.1 տոկոսով, իսկ առևտուրը մնացել է հաստատուն:

2026 թ. հունվար-ապրիլ ամիսների հանրագումարով տնտեսական ակտիվության տեմպն աճեց 6.9 տոկոսով համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.7 տոկոսի` այս կերպ պահպանելով աճի միտումը:

Մինչ օրս, Մերձավոր Արևելքի հակամարտությունն էական տեսանելի ազդեցություն չի ունեցել տնտեսական ակտիվության վրա: Հատկանշական է, որ արձագանքելով պարարտանյութերի գների բարձրացմանը` տեղական գյուղարտադրողներին աջակցելու նպատակով կառավարությունը նախատեսել է պարարտանյութերի սուբսիդավորման 900 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիր:

Գնաճը նվազել է` ապրիլի 5.3 տոկոսից հասնելով 4.2 տոկոսի մայիսին:

Այս չափավորումը պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճի նվազմամբ (ապրիլի 9.5 տոկոսից` 6.4 տոկոս մայիսին): Այդուհանդերձ, դա մնում է գնաճը պայմանավորվող գլխավոր գործոնը (կազմելով 60 տոկոս):

Միևնույն ժամանակ, գնաճի բազային մակարդակը բարձրացավ հասնելով 5 տոկոսի` գերազանցելով գնաճի ընդհանուր մակարդակը և շարունակելով վերընթաց միտումը, ինչը վկայում է, որ գնաճը պայմանավորվող հիմնական գործոնը վառելիքի գների վերջին զարգացումները չեն և որ գների երկարաժամկետ աճի ճնշումները (բացառությամբ սննդամթերքի և էլեկտրաէներգիայի գների) շարունակում են մնալ ազդեցիկ ու տևական:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *