Խորհրդարանում այսօր՝ հունիսի 17–ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է ընդամենը 9 պատգամավոր:
Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցում նիստին։
Հերթագրվել են հետևյալ պատգամավորները՝
Շիրակ Թորոսյան, Հռիփսիմե Գրիգորյան, Էմմա Պալյան, Մարիա Կարապետյան, Քրիստինե Պողոսյան, Մարինա Ղազարյան, Արմեն Խաչատրյան, Մարիամ Պողոսյան և Գեղամ Նազարյան։
Նշենք, որ սա այս գումարման խորհրդարանի վերջին քառօրյան է։ Նոր խորհրդարանն իր առաջին նիստը կգումարի օգոստոսի 2–ին։