Հորմուզի նեղուցը առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ամբողջությամբ կբացվի նավագնացության համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նեղուցը կբացվի: Այն արդեն իսկ մասամբ բաց է, իսկ առաջիկա օրերին կսկսի գործել լիարժեքորեն», — ասել է Ամերիկայի ղեկավարը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ: Նախագահների հանդիպումը կայացել է ֆրանսիական Էվիան քաղաքում, որտեղ այժմ ընթանում է «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովը։