ՀՀ-ում արժույթի փոխանակման կետերի թվաքանակն աճել է. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

2025թ․ Հայաստանում գործող արժույթի փոխանակման կետերի թվաքանակը կազմել է 258 միավոր, ինչը 2024թ․ համեմատ աճել է շուրջ 6%-ով։ Այս մասին են փաատում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։


Տրանսպորտի ոլորտում գների ամենաբարձր աճը գրանցվել է Գյումրիում. մայիսը` թվերով. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ


Ուսումնասիրենք նաև արժույթի փոխանակման կետերի գործունեությանը վերաբերող մյուս ցուցանիշները․

Վիճակագրական տվյալների համաձայն՝ ռուսական ռուբլու շրջանառությունը կազմել է մոտ 225 մլրդ միավոր։ 1 ռուսական ռուբլու առքի և վաճառքի միջին փոխարժեքը կազմել է ֏5։

Նկատենք, որ 2025թ․ 2024թ․ համեմատ ռուսական ռուբլու շրջանառության ծավալն աճել է 8%-ով։ Ընդ որում՝ 2024թ․ 1 ռուսական ռուբլու առքի և վաճառքի միջին փոխարժեքը կազմել էր մոտ ֏4։

2025թ․ ԱՄՆ դոլարի շրջանառության ծավալը կազմել է մոտ 3 մլրդ։ 1 ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է ֏385․57, իսկ վաճառքի միջին փոխարժեքը՝ ֏388․16։

Հարկ է նշել, որ 2025թ․ 2024թ․ համեմատ ԱՄՆ դոլարի շրջանառության ծավալն աճել է 17%-ով։ Սա այն դեպքում, երբ 2024թ․ 1 ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել էր ֏390․36, իսկ վաճառքի միջին փոխարժեքը՝ ֏392․08։

Եվ վերջապես, 2025թ․ եվրոյի շրջանառությունը կազմել է մոտ 0․7 մլրդ միավոր։ 1 եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է ֏431․3, իսկ վաճառքի միջին փոխարժեքը՝ ֏433․2։

Նկատենք, որ 2025թ․ 2024թ․ համեմատ եվրոյի շրջանառության ծավալն աճել է 8%-ով։

Միևնույն ժամանակ, 2024թ․ 1 եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել էր ֏421․5, իսկ վաճառքի միջին փոխարժեքը՝ ֏424․3։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *