
«ԵՄ-ն պատրաստում է արտակարգ առևտրային օգնության փաթեթ Հայաստանի համար հենց Ռուսաստանի սահմանափակող միջոցառումների պատճառով։ Նրանք ցանկանում են նվազեցնել Հայաստանից ներմուծվող ապրանքների վրա դրված մաքսատուրքերը։ Արդյո՞ք սա կփոխհատուցի հայ գյուղացիների կրած վնասները»,-
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին հարց է ուղղել «Московский комсомолец»-ի թղթակիցը:
«Մենք պետք է ուշադիր վերլուծենք ԵՄ այս միջոցառումները։ Եթե դրանք խախտում են ընդհանուր մաքսային տարածքը, դա մեզ համար որոշակի սահմանափակումներ կիրառելու ևս մեկ պատճառ է։ Այս հայտարարությունների վերաբերյալ` ես դրանք կբաժանեի տասի։ ԵՄ-ն չի կարողանում փոխհատուցել Հայաստանի կողմից Եվրասիական շուկայից և Ռուսաստանի հետ հարաբերություններից հրաժարվելը։ Այն կարող է ցուցադրաբար գնել որոշակի գումարի արժողությամբ ծաղիկներ։ Բայց ոչ մի ԵՄ չի կարող սա դարձնել մշտական պարտավորություն երկարաժամկետ հեռանկարում՝ փոխհատուցելով Ռուսաստանի հետ կապերի խզման պատճառով Հայաստանի տնտեսության ձախողումները»։