ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսի անդամներին տեղեկացրել է, որ Իրանի դեմ ռազմական գործողության և այլ ծախսերի հետ կապված իրեն անհրաժեշտ է լրացուցիչ 80 մլրդ դոլարի ֆինանսավորում։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։
Նրանց տվյալներով՝ շաբաթվա սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սթիվեն Ֆայնբերգը հեռախոսազրույցներ է ունեցել ամերիկացի օրենսդիրների հետ և նրանց տեղեկացրել Պենտագոնի կարիքների մասին։ Ինչպես նշվում է, պաշտպանության նախարարության ղեկավարությունը նախազգուշացրել է, որ եթե Կոնգրեսը չհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը, Պենտագոնը կարող է այս ամռանը մնալ առանց միջոցների։ Ամերիկացի զինվորականները կարող են ստիպված լինել կրճատել մի շարք ծրագրեր, այդ թվում՝ զորավարժությունները, գրում է պարբերականը։