ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Մեծ ութնյակից» Ռուսաստանի բացառումը սխալ էր և կարող էր ազդել իրադարձությունների հետագա զարգացման վրա։
Թրամփը շեշտել է, որ եթե G8-ի ձևաչափը պահպանվեր Ռուսաստանի մասնակցությամբ, ըստ ամենայնի, կհաջողվեր խուսափել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունից։ Թրամփը միաժամանակ նշել է, որ, իր համոզմամբ, բացառման մասին որոշումը քաղաքականապես սխալ էր։
Նա հավելել է, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Բարաք Օբաման, նրա բնորոշմամբ, դեմ էր Վլադիմիր Պուտինի ներկայությանը G8-ի ձևաչափում։