Չեռնոգորիան մոտ է ԵՄ-ին անդամակցելու եզրափակիչ փուլին. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Չեռնոգորիան անցումային փուլում է՝ մոտենալով Եվրոպական Միությանն անդամակցելու շուրջ բանակցությունների եզրափակիչ փուլին։

Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ Արևմտյան Բալկանների երկրների ինտեգրման գործընթացը տևում է արդեն գրեթե 20 տարի և տարբերվում է Ուկրաինայի հետ կապված իրավիճակից։

Ըստ Մերցի՝ Չեռնոգորիան գործնականում պատրաստ է անդամակցությանը, քանի որ բանակցային բաժինների մեծ մասն արդեն ավարտված է, և երկիրը կարող է անցնել գործընթացի վերջնական փուլին։

Նա հավելել է, որ ԵՄ-ում դեռևս քննարկվում է՝ Արևմտյան Բալկանների երկրները կանդամակցե՞ն միաժամանակ, թե՞ փուլ առ փուլ։ Այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշումները նախատեսվում է քննարկել Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *