«Իսրայելի լրատվական ու հանրային տիրույթում հիստերիա է». Ստեփան Դանիելյան

«Իսրայելի լրատվական ու հանրային տիրույթում հիստերիա է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրական Իսրայելը
     Իսրայելի լրատվական ու հանրային տիրույթում հիստերիա է, թեման` ամերիկացիները մեզ ծախում են։
     Շատ նման է հայկական տիրույթին` ռուսները մեզ ծախել են։
     Կողքից ուրիշներին դիտելը թույլ է տալիս ավելի լավ հասկանալ այն նրբությունները, որոնք սեփական օրինակի վրա չի նկատվում` էմոցիոնալ ֆոնի պատճառով։
     Ըստ հրաների, ԱՄՆ-ն պարտավոր է իրենց միշտ օգնել, երբ պետք է` նաեւ պաշտպանել։
     Երբ Թրամպն ասում է, որ Ամերիկան էլ սեփական շահեր ունի, դա ընկալվում է` որպես հրեաների հանդեպ դավաճանություն։
     Հիմա Իսրայելի հրեաների մոտ այն թեզն է զարգանում, որ պետք է միայն սեփական ուժերի վրա հույս դնել։
     Իրենց մոտ դեռ հակաամերիկանիզմ չի քարոզվում, բայց մոտենում է այդ ժամանակը։
     Հայկական փորձը հաշվի առնելով` պետք չի բացառել, որ կգան ժամանակները, որ իսրայելցիները կսկսեն ասել, որ արաբներն ավելի լավն են, քան ամերիկացիներն ու իրենք պաղեստինցիների հետ դարերով լավ ապրել են, մինչեւ ամերիկացիների ռեգիոն գալն, ուղղակի պետք է Սիոն սարի խորհրդանիշից հրաժարվել, Դավթի աստղը հանել դրոշի վրայից ու մոռանալ Հոլոքոստը, որի գաղափարն ամերիկացիներն են իրենց պարտադրել։
     Գալիս է Իրական Իսրայելի ժամանակը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *