Թրամփը շնորհավորել է ընդդիմադիր Էսպրիելյային Կոլումբիայի նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 22-ին շնորհավորել է աջ պահպանողական «Հայրենիքի պաշտպաններ» շարժման թեկնածու Աբելարդո դե լա Էսպրիելյային Կոլումբիայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Նա հաղթեց, և հաղթեց մեծ առավելությամբ»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Այսպիսով Թրամփը պատասխանել է Just the News պորտալի հրապարակմանը, որի հղումն էլ կցել էր, որտեղ պնդվում է, թե Էսպրիելյան «պահպանողական քաղաքական նորեկ» է, որը «պահպանում է փոքր առավելություն» իշխող ձախ «Պատմական պակտ» կոալիցիայից իր լիբերալ մրցակից Իվան Սեպեդա Կաստրոյի նկատմամբ։

Ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվել Ազգային ընտրական խորհրդի կողմից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *