«Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են»․ Արաղչի

«Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են»․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Կատարի և Պակիստանի միջնորդական ջանքերի շնորհիվ Շվեյցարիայում Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացված բանակցությունների ընթացքում վերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները։

«Պակիստանի և Կատարի միջնորդական անխոնջ ջանքերը զգալի առաջընթաց են գրանցել Լիբանանում պատերազմի դադարեցման գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական արտադրանքի արտահանման սահմանափակումները, վերացվել է շրջափակումը, ապասառեցվել են որոշ ակտիվներ և գործարկվել Է Իրանի վերակառուցման և զարգացման լայնածավալ ծրագիրը»,- գրել է նա X սոցիալական ցանցում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *