Բնակարանների գների աճ` Երևանի բոլոր վարչական շրջաններում. պատկերը` անշարժ գույքի շուկայում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Անշարժ գույքի շուկան հայելու պես արտացոլում է այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՀ տնտեսությունում։ Այդ ազդեցություններն առաջին հերթին դրսևորվում են գների փոփոխության մեջ։

Մասնավորապես, բնակելի անշարժ գույքի գները հանրապետությունում 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 9%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ նվազել են 0․1%-ով։

Ուսումնասիրենք իրավիճակը ավելի մանրամասն․

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ բնակարանների գները հանրապետությունում 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ նույն եռամսյակի համեմատ աճել են 8%-ով, իսկ բնակելի տների գները՝ 15․3%-ով։

Միևնույն ժամանակ, 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատ բնակարանների գներն աճել են 0․3%-ով, իսկ բնակելի տների գները՝ 0․5%-ով։



Երևանում բնակարանների գները 2026թ․ առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել են 6․1%-ով, իսկ Երևանից դուրս՝ 18․7%-ով։

Սակայն, 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ 4-րդ եռամսյակի համեմատ բնակարանների գները Երևանում նվազել են 0․3%-ով, մինչդեռ Երևանից դուրս աճել են 3․3%-ով։

Երևանի բոլոր վարչական շրջաններում բնակարանների գները 2026թ․ առաջին եռամսյակում 2025թ․ առաջին եռամսյակի համեմատ աճել են։

Ամենաբարձր աճը՝ 12․5%, արձանագրվել է Երևանի հարավում, իսկ ամենափոքր աճը՝ 2․9%, Երևանի արևելքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *