Հնդկաստանում հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել

Հնդկաստանի հյուսիսում խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել․ գրում է «Associated Press»-ը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է Լաքհնաու քաղաքի Ալիգանջ թաղամասի բազմաֆունկցիոնալ շենքում, որտեղ կա ուսումնական կենտրոն, գրադարան։ Զոհերի մեծ մասը, նախնական տվյալներով, ուսանողներ են։

Ականատեսների խոսքով՝ կրակն ու ծուխը շատ արագ են տարածվել, և որոշ անգամ մարդիկ փորձել են փրկվել՝ պատուհաններից դուրս նետվելով։ Փրկարարները տարհանել են մի շարք մարդկանց, իսկ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։

Պաշտոնապես դեռևս չի հայտարարվել, թե ինչն է հրդեհի պատճառը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *