Թեհրանը պահանջում է, որ Իսրայելի զինված ուժերը (ՑԱԽԱԼ) մոտ ժամանակներս լքեն Լիբանանի տարածքը։ Այս մասին Ժնևում լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։
«Հրադադարի համաձայնագիրը պետք է ներառի Իսրայելի զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից։ Դա դեռ տեղի չի ունեցել։ Իրանը կարծում է, որ դա անհրաժեշտ է անել հնարավորինս արագ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին շվեյցարական Բյուրգենշտոկում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները՝ միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։ Երկուշաբթի առավոտյան իրանական պատվիրակությունը հեռացել է Շվեյցարիայից և ուղևորվել Թեհրան։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին։