Քննիչներն ու ոստիկանները՝ մոտ 7-8 անձ, մեր բնակարան են եկել ժամը 07.10-15, երբ բոլորս քնած էինք․ սոցցանցի իր էջում հայտնել է «ՀայաՔվե» միվորման նախագահ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։
Նա տեղեկացրել է, որ իրավապահները նախ բնակարանն են խուզարկել, բայց ոչինչ չգտելով՝ առգրավել են ամուսնու հեռախոսը։
«Ավելի ուշ նախապես կազմած, պատրաստած փաստաթղթերով՝ եկել, ձերբակալել են։
Սա քաղաքական հետապնդում է ու լռեցնելու փորձ, որ իրականացվում է ՍԴ-ի՝ ընտրության արդյունքները վիճարկելու դիմումների քննությանն ընդառաջ», – մանրամասնել է քաղաքական գործչի կինը։