Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վնասման գործով առաջին դատական նիստը, որով անցնում է ՀՀ քաղաքացի Ի. Ա. – ն, նշանակված է նոյեմբերի 12-ին. գրում է Sputnik Արմենիա-ն։
Փաստաբան Թեոնա Փերաձեն Sputnik Արմենիա-ին տված հարցազրույցում հստակեցրել է, որ իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ հետաքննությունը դեռ շարունակվում է: Փաստաբանն ընտանիքից ակնկալում է անհրաժեշտ բժշկական փաստաթղթեր։
«Հույս ունեմ, որ մինչև առաջին նիստը կհասցնենք փորձաքննություն նշանակել նրա առողջական վիճակի վերաբերյալ»,- ասել է փաստաբանը: