Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX տիեզերական ընկերության բաժնետոմսերը երկուշաբթի օրը նվազել են 9%-ով։ Այս մասին հունիսի 23-ին հայտնի է դարձել բորսայական առևտրի տվյալներից։
Արժեթղթերի գինը նվազել է 9,08%-ով՝ մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 168,2 դոլարի։ Երկուշաբթի օրվա սակարկությունների ընթացքում առավելագույն անկումը հասել է 10,7%-ի, հայտնում է Bloomberg գործակալությունը։
Ակտիվ աճից հետո SpaceX-ի բաժնետոմսերն էժանանում են արդեն երրորդ բորսայական օրն անընդմեջ։ Դրանք ավելի քան 30%-ով ընկել են անցյալ շաբաթվա երեքշաբթի օրը գրանցված ռեկորդային՝ 225,64 դոլարի ցուցանիշի համեմատ։