Անակնկալ կերպով այցելել է Կիեւ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն անակնկալ կերպով այցելել է Ուկրաինա՝ Կիեւ։ Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը։ Համաձայն հաղորդագրության, Մերցի այցելությունը որակվել է որպես «համերաշխության այց», որպեսզի խոստանա նոր սպառազինություններ Ուկրաինային։ Կիեւ ժամանելուն պես՝ դեռ կայարանում՝ նա հայտարարել է, որ եթե Ռուսաստանին չկանգնեցնեն, ապա ուշ թե շուտ այդ մեքենան իրենց էլ կթիրախավորի։ Կանցլերին ուղեկցում է Էկոնոմիկայի նախագահ Քաթարինա Ռայխեն եւ թվով տասը գործարարներ՝ էներգետիկայի եւ պաշտպանական արդյունաբերության ոլորտներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *