Գողթ գյուղում Nissan-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Այսօր՝ հունիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Սարգիս Մ.-ն իր վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի Գեղարդի խճուղում բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը հրաժարվել է դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների օգնությունից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *