Թրամփը հայտարարել է հրադադարի «հիմար խախտման» մասին՝ իրանական ԱԹՍ-ների հարձակումից հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումն անվանել է կրակի դադարեցման մասին համաձայնագրի «հիմար խախտում»։

Ըստ նրա՝ Իրանն առնվազն չորս հարվածային ԱԹՍ է արձակել Հորմուզի նեղուցով անցնող նավերի ուղղությամբ։ Անօդաչուներից մեկը, ինչպես պնդում է Թրամփը, հարվածել է խոշոր բեռնատար նավի վերին տախտակամածին՝ պատճառելով վնասվածքներ, սակայն նավը շարունակել է ընթացքը։

Նա նաև հայտարարել է, որ ամերիկյան ուժերը խոցել են մյուս երեք ԱԹՍ-ները՝ ընդգծելով, որ տեղի ունեցածը հրադադարի պայմանավորվածությունների խախտում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *