Լոնդոնում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներին․ տուժել է 5 մարդ, ձերբակալվել է սոմալիական ծագումով բրիտանացի

Լոնդոնում տղամարդը ձերբակալվել է սպանության փորձի կասկածանքով այն բանից հետո, երբ ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտնի մարդաշատ փողոցում և այնուհետև փախել դեպքի վայրից, հայտնում է The Guardian-ը։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևմուտքում գտնվող Իլինգ շրջանում՝ շաբաթ օրը տեղական ժամանակով մոտ 14:30-ին։

Վրաերթի հետևանքով տուժել է հինգ մարդ, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ Երկու տուժածի օգնություն է ցուցաբերվել տեղում, և նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Ոստիկանության տվյալներով, հիվանդանոց տեղափոխվածների կյանքին վտանգ չի սպառնում

Կասկածյալը կարճ ժամանակ անց ձերբակալվել է Գրենջ Պարկ շրջանում։ Պարզվել է, որ նա Սոմալիում ծնված և բրիտանական քաղաքացիություն ունեցող տղամարդ է։ Նրան նաև վտանգավոր վարելու և սպանության փորձի կասկածներ են առաջադրվում։

Լոնդոնի ոստիկանությունը հայտնել է, որ սկզբնական փուլում քննությանը ներգրավվել էին ահաբեկչության դեմ պայքարի մասնագետներ, սակայն դեպքը չի դիտարկվում որպես ահաբեկչական գործողություն։ Քննությունը դիտարկում է տարբեր վարկածներ, իսկ դրդապատճառը դեռ չի հաստատվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *