Թուրքիայում ԱԹՍ է ընկել ոստիկանական վարչության բակում. վնասվել է երեք ավտոմեքենա

Թուրքիայի Տրապիզոն նահանգում անօդաչու թռչող սարքն ընկել է Արսին շրջանի ոստիկանական վարչության տարածքում։ Այս մասին հայտնել է Տրապիզոնի նահանգապետարանի վարչակազմը, փոխանցում է Yeni Safak-ը։

Նախնական տվյալներով՝ անօդաչու սարքն ընկել է Եշիլջե թաղամասում գտնվող ոստիկանության շենքի բակի տարածքում։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի զոհվել և չի տուժել, սակայն կայանատեղիում գտնվող երեք ավտոմեքենա է վնասվել։

Դեպքի վայրում անվտանգության անհրաժեշտ միջոցառումներ են ձեռնարկվել։

Իշխանությունները հետաքննություն են սկսել՝ անօդաչու սարքի անկման հանգամանքները պարզելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *