Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի


Հայաստան


Հունիսի 28-ին՝ ժամը 20։06-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն բնակավայրի 10-րդ փողոցում կա վիրավոր արագիլ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վիրավոր արագիլին տեղափոխվել են Արմավիրի կենդանաբանական այգի:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *