Ամերիկացիների շրջանում Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությունների նկատմամբ աջակցությունը հասել է հակամարտության սկզբից ի վեր ամենացածր մակարդակին՝ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը պահելով ռեկորդային ցածր ցուցանիշի վրա։ Այս մասին են վկայում Reuters/Ipsos-ի անցկացրած հարցման արդյունքները։
Քառօրյա հետազոտության համաձայն՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին աջակցում է ամերիկացիների ընդամենը 31%-ը։ Reuters/Ipsos-ի մարտյան հարցման համեմատ այս ցուցանիշը նվազել է (այն ժամանակ կազմում էր 37%), իսկ օգոստոսի սկզբին աջակցությունը կազմել է 34%։
Աջակցության անկումը տեղի է ունեցել առաջին հերթին հանրապետականների հաշվին․ այժմ ռազմական գործողություններին կողմ է հանրապետական հարցվածների 69%-ը, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը հասնել է 77%-ի։
Պատերազմը շարունակում է բացասաբար անդրադառնալ Թրամփի հանրային ընկալման վրա։ Արդեն երկրորդ հարցումն անընդմեջ ցույց է տալիս, որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնում նախագահի աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 33%-ը․ սա նրա առաջին և երկրորդ նախագահական ժամկետների ողջ ընթացքում ամենացածր ցուցանիշն է։
Միևնույն ժամանակ, ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ հակամարտությունը կձգձգվի։ Հարցվածների 83%-ի համոզմամբ պատերազմը «երկար կտևի»։ Օգոստոսի սկզբին այդպես էր մտածում 80%-ը։
Համազգային հարցմանը մասնակցել է ԱՄՆ 1215 չափահաս քաղաքացի։ Վիճակագրական սխալի սահմանը կազմում է մոտ 3 տոկոսային կետ։