Եվրամիությունը 5 միլիոն եվրոյի արտակարգ օգնություն է տրամադրել Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերից տուժած համայնքներին աջակցելու նպատակով, X-ի իր էջում հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Վենեսուելայի գործադիր փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցից հետո։
Կալասը գրել է, որ Ռոդրիգեսին փոխանցել է Եվրամիության լիակատար համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին։
ԵՄ-ն ակտիվացրել է նաև Եվրոպական քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Դրա շրջանակում մի շարք անդամ երկրներ Վենեսուելա են ուղարկել որոնողափրկարարական խմբեր, հրշեջներ և բժշկական անձնակազմ։
«Եվրոպան այս դժվարին ժամին կանգնած է Վենեսուելայի կողքին»,– ընդգծել է Կալասը։