Ռուսաստանը չի բացահայտել, թե որ երկրներից է մտադիր վառելիք ներմուծել. Պեսկով

Ռուսաստանը չի բացահայտի, թե որ երկրներից
է մտադիր վառելիք գնել։
Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Նրա
խոսքով՝ Ռուսաստանը բանակցություններ է վարում այլ երկրների հետ
նավթամթերքի հնարավոր ներմուծման վերաբերյալ, սակայն չի բացահայտի,
թե կոնկրետ որ
երկրներ
ի մասին է խոսքը։

Պեսկովը ընդգծել է, որ Ռուսաստանը վառելիք
կներմուծի, եթե
պայմանավորվածություններ ձեռք բերվեն
«ընդունելի գների»
շուրջ։

«Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի
կայունացման
ուղղությամբ, որպեսզի թույլ չտրվի պահանջարկի նման կտրուկ աճ»,- նշել է Կրեմլի մամուլի քարտուղարը։

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *