ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստան էլեկտրական կաբել անցկացնելու Ադրբեջանի առաջարկը. Ֆոն դեր Լայեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական Միությունը «բարձր է գնահատում Հայաստան էլեկտրական կաբել անցկացնելու առաջարկը» և այն դիտարկում է տարածաշրջանային ենթակառուցվածքային փոխկապակցվածության զարգացման համատեքստում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ ֆոն դեր Լայենի՝ Եվրոպական Միությունը «հավատում է տարածաշրջանի պայծառ ապագային» և աջակցում է այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են Եվրոպայի, Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդմանը։

Նա ընդգծել է, որ նման նախագծերը դիտարկվում են որպես տրանսպորտային, էներգետիկ և թվային փոխկապակցվածության զարգացման ԵՄ ավելի լայն ռազմավարության մաս։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *