Վրաստանում քննարկվում է «թվային քոչվորների» համար նախատեսված նոր՝ բազմակի մուտքի C5 վիզայի ներդրումը։
Նոր վիզան նախատեսված է օտարերկրյա քաղաքացիների համար, ովքեր՝
- ունեն բարձր եկամուտ,
- աշխատում են հեռավար՝ արտասահմանյան ընկերությունների համար,
- և կարող են տեղափոխվել ընտանիքի անդամների հետ։
Նախագծի համաձայն՝
- վիզայի գործողության ժամկետը կլինի մինչև 12 ամիս,
- արժեքը կտատանվի մոտ 20-ից մինչև 500 ԱՄՆ դոլար։
Նման նախաձեռնությունները լայն տարածում են ստանում տարբեր երկրներում, որոնք փորձում են ներգրավել բարձր եկամուտ ունեցող մասնագետների և զարգացնել տեղական տնտեսությունը՝ հեռավար աշխատողների միջոցով։
Վրաստանի այս քայլը կարող է ամրապնդել երկրի դիրքերը որպես տարածաշրջանում թվային քոչվորների համար գրավիչ ուղղություն։