Էդիկ Մալոյանին ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար․ Նարեկ Կարապետյան

Աբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է, Էդիկ Մալոյանը․ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը։

«Մարտական Խաչ 1 ին աստիճան:

2020 թ Պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայությամբ ծեծում է ադրբեջանցի հրամանատարին, որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից:

Այսօր նրան ձերբակալել են Ուժեղ Հայաստանում ապրել ցանկանալու համար:

Հպարտ եմ, որ այսպիսի տղաներ են մեր կողքին, մենք էլ կլինենք իրենց կողքին»,- գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *