Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա


Սպորտ


Ինչպես հայտնում է A Bola-ն, 71-ամյա մասնագետ Ժորժե Ժեզուշը մոտ է Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուն։ Նա այդ պաշտոնում կփոխարինի Ռոբերտո Մարտինեսին, որի գլխավորությամբ թիմն աշխարհի 2026 թվականի առաջնության 1/8 եզրափակիչում պարտվել է Իսպանիայի հավաքականին։

Նախատեսվում է, որ հավաքականի՝ աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո Ժեզուշը պաշտոնական հանդիպում կունենա Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրոենսայի հետ՝ պայմանավորվածության մանրամասները քննարկելու համար։ Ժեզուշը վերջերս լքել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, որի հետ նախորդ մրցաշրջանում նվաճել էր երկրի չեմպիոնի տիտղոսը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *