Բերման են ենթարկվել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանն ու այլ պաշտոնյաներ 

Այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին և մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների։

Տեղեկությունը հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *