Microsoft-ը 2,5 միլիարդ դոլարով նոր ընկերություն է ստեղծում AI-ի ներդրումն արագացնելու համար

Microsoft-ը հայտարարել է Microsoft Frontier Company նոր կառույցի ստեղծման մասին, որի հիմնական նպատակը բիզնեսներին օգնելն է ընտրել և արդյունավետ ներդնել արհեստական բանականության լուծումներ։
Ընկերությունը ծրագրի մեկնարկի համար նախատեսել է 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորում։ Առաջին գործընկերների թվում են Unilever-ը և Novo Nordisk-ը։ Microsoft-ում վստահ են, որ առաջիկա տարիներին AI-ի կիրառումը կդառնա բիզնեսի մրցունակության հիմնական գործոններից մեկը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *