«Որ կարդում ես, բայց դասեր չես քաղում, մնում ես նույն դավաճանը, ի՞նչ օգուտ կարդալուց». քոմենթներ

Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը որոշել է ընթերցանությամբ զբաղվել, բայց անգամ գիրք կարդալու պրոցեսն է այս ընտանիքում ցուցադրական բնույթ կրում: Թե Փաշինյանը, և թե իր կինը կարծես ընթերցանությամբ զբաղվելիս էլ ինչ-որ բան են փորձում հանրությանն ապացուցել: Էլ չենք խոսում այն մասին, որ ուտելու, զբոսնելու, հանգստանալու, ընթերցելու եւ մնացած բոլոր պրոցեսները նկարահանում են ու տեղադրում համացանցում:
Նիկոլ Փաշինյանն այսօր տեսանյութ է հրապարակել, որտեղ ցույց է տալիս, որ Խորենացու «Հայոց պատմությունն» է կարդում, բայց իր ֆեյսբուքյան հետևորդները ոգեւորվելու, նրան քաջալերելու փախարեն, քննադատում են ու ծաղրում, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք.

Գայանե Լալայան. «Նիկոլ գրագիտությունդ ա բռնե՞լ, երկիրը կանգնացրել ես անդունդի եզրին։ Հային բաժանել ես սև եւ սպիտակների։ Ի՞նչ ձև ես բռնել, ազգիդ եւ հայրենիքիդ մասին մտածի։ Մենակ ղեկավար լինելը չի հո՞, ղեկավարող ա պետք։ Ապրեցնող ա պետք էս ազգին, ոտքի կանգնեցնող ա պետք, հզորանալ ա պետք։ Դու ի՞նչ ես անում:
Ո՞ւմ ա հետաքրքիր, թե դու ինչ ես կարդում, կամ ուտում։ Մեր մեծերի ասած` խելքին աշեցեք»:

Մալխասյան Շուշ. «Մենք էդ գիրքը հիսուն տարի առաջ ենք կարդացել»:

Ասյա Շեկոյան. «Որ կարդում ես Հայոց պատմությունը, բայց դասեր չես քաղում ու մնում ես նույն դավաճանը, ի՞նչ օգուտ կարդալուց»:

Անդրանիկ Գրիգորյան. «Մենք կարդացել ենք, զոմբիներիդ ասա կարդան, Արցախ աշխարհի մասին էլ կա գրված»:

Էլիզա Էլիզա. «Այ գիժ, դու կարդալ էլ գիտե՞ս, այ ազգի դավաճան մարդասպան, դու թուրք ես, Հայոց պատմությունից ի՞նչ ես հասկանում»:

Հովիկ Բադալյան. «Ու ի՞նչ, Հայոց պատմությունը մնո՞ւմ է, թե՞ դառնում է Հայաստանի պատմություն, քեզնից էլ գլուխ չես հանի»:

Խորեն Արտաշեսի. «Բա մեղադրականդ ե՞րբ ենք կարդալու։ Համոզված եմ բազմահատոր ա լինելու»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *