Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեները զոհվել է ուկրաինական անօդաչուի հարձակման հետևանքով. «Ռոսատոմ»

Ուկրաինացի զինյալների նպատակաուղղված հարվածի հետևանքով զոհվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևը։ Այդ մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Զապորոժիեի ԱԷԿ-ի «Toyota Camry» մակնիշի ծառայողական ավտոմեքենային՝ կայանի արդյունաբերական հարթակի և Էներգոդար քաղաքի սահմանին։ Գլխավոր ինժեներ Ալեքսանդր Յակովլևի հետ միասին զոհվել է նաև ավտոմեքենայի վարորդ Դմիտրի Ֆիլիպովը»,- ասել է նա։

Լիխաչովը տեղի ունեցածն անվանել է ահաբեկչություն՝ ընդգծելով, որ այն հնարավոր է դարձել « Կիևի հանցավոր ռեժիմին Արևմուտքի ուղղակի խրախուսման պատճառով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *