Զբոսաշրջության ոլորտում հյուրանոցային տնտեսությունն առանցքային ենթակառուցվածքներից է։
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած 2025թ․ տվյալները ցույց են տալիս մի շարք կարևոր միտումներ․
2025թ․ հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվը կազմել է 1,798, որոնցից մոտ 44%-ը տեղակայված է Երևանում։ Նախորդ տարվա համեմատ դրանց թիվն ավելացել է 98-ով։
Հյուրանոցային համարների ընդհանուր քանակը հասել է 12,720-ի՝ 2024թ․ համեմատ աճելով 477-ով։ Նշենք, որ դրանցից շուրջ 54%-ը երկտեղանոց համարներ են։
Կենտրոնական բանկի “ստոպ” գործիքը՝ պաշտպանություն կեղծ ֆինանսական գործարքներից. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Աշխատողների միջին թվաքանակը հյուրանոցային օբյեկտներում 2025թ․ կազմել է 8,789 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 47-ով։ Իսկ հյուրանոցային ծառայություններ մատուցող կազմակերպությունների հասույթը կազմել է մոտ ֏69 մլրդ, որը 2024թ․ համեմատ կրճատվել է շուրջ 4%-ով։ Հատկանշական է, որ այդ հասույթի մոտ 80%-ը ձևավորվել է Երևանում։
Այսպիսով, հյուրանոցային տնտեսության ոլորտում արձանագրվում է օբյեկտների և համարների աճ, սակայն հասույթի և աշխատողների թվաքանակի որոշակի նվազում, ինչը վկայում է շուկայի կառուցվածքային փոփոխությունների մասին։