Ամերիկյան զինվորականները սկսել են Իրանին հարվածների հերթական շարք հասցնել. հարձակումներն իրականացվում են արդեն հինգերորդ գիշերն անընդմեջ: Դրա մասին հայտնել են ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունից (CENTCOM):
«ԱՄՆ ԶՈւ-ն, Արևելյան ափի ժամանակով 14:00-ին, հինգերորդ գիշերն անընդմեջ, ձեռնամուխ է եղել Իրանին հարվածների նոր ալիքի իրականացմանը՝ Իրանի ռազմական ներուժն էլ ավելի թուլացնելու նպատակով»,- ասվում է հրամանատարության՝ X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ: