Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին

Այսօր՝ հուլիսի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թոխմախի գերեզմանոցի տարածքում տղամարդու դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում, շիրմաքարերից մեկի մոտ տեղադրված զրուցարանում համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները և մահացածի ինքնությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *