Ուկրաինան հայտնել է զոհերի մասին Օդեսայի մարզում՝ ռուսական հարվածների հետևանքով

Հուլիսի 18-ի ցերեկը ռուսները հրթիռային հարվածներ են հասցրել Օդեսայի մարզին։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը, հաղորդել է УНИАН-ը։

Նրա խոսքով՝ հրթիռի հարվածի հետևանքով վնասվել է վեց մարդատար ավտոմեքենա։

«Նախնական տվյալներով, ցավոք, երկու մարդ զոհվել է, ևս չորսը տուժել է, այդ թվում՝ մեկ երեխա։ Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ լինել։ Շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը»,– նշել է պաշտոնյան։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *