Վերջին 24 ժամվա ընթացքում ողջ Պակիստանի տարածքում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առնվազն 9 մարդ է զոհվել, ևս 3-ը՝ վիրավորվել, հաղորդում է Սինհուան։
Հունիսի 26-ից ի վեր ամբողջ երկրում մուսոնային անձրևների հետևանքով զոհվածների ընդհանուր թիվը հասել է 47-ի։
Անձրևային սեզոնի սկզբից ի վեր տուժել է 123 մարդ, վնասվել է 178 տուն։