Ի՞նչ են քննարկել Լավրովն ու Ռուբիոն․ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորման հարցը․ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում։

Կողմերը նաև համաձայնել են շարունակել դիվանագիտական շփումները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *