Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մանիլայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների կարգավորման հարցը․ հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նախարարները քննարկել են միջազգային օրակարգի հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Պարսից ծոցում։
Կողմերը նաև համաձայնել են շարունակել դիվանագիտական շփումները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների շրջանակում։